«ՄՏՍ Հայաստան» ընկերության 20 % բաժնետոմսերը կօտարվեն «Մոբայլ տելեսիսթեմզ» ընկերությանը
2019 թվականի հուլիսի 10-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել: Օրակարգում է նաև «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բաժնետոմսերն օտարելուն համաձայնություն տալու մասին հարցը:
Առաջարկվում է համաձայնություն տալ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության բաժնետերեր, Լիբանանի քաղաքացիներ Մուսսա և Պիեր Ֆաթթուչներին սեփականության իրավունքով պատկանող 20 տոկոս (յուրաքանչյուրը՝ 10-ական տոկոս) բաժնետոմսերը «ՄՈԲԱՅԼ ՏԵԼԵՍԻՍԹԵՄԶ» հանրային բաժնետիրական ընկերությանն օտարելուն:
Նշված է, որ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

















































