Պետք է բարձրացվի Հայկ Սարգսյանի մանդատի հարցը. Մարգարիտ Եսայան
«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահի նստավայրում կանանց կողմից հրապարակված տեսանյութն առաջին հայացքից ինձ թվաց մոնտաժ է եւ իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Սակայն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ դա իրականություն է, եւ շատ ցավալի է։ Հարց է առաջանում՝ ո՞ւր է նախագահը եւ ո՞վ է անցաթուղթ տվել։ Ես հիշում եմ, որ ե՛ւ լրագրող, ե՛ւ պատգամավոր եղած ժամանակ բավականին բարդ էր նախագահական նստավայր մտնելը»։
Մարգարիտ Եսայանը շեշտեց՝ հիմա պետք է պարզել՝ ո՞ւր էր երկրի նախագահը, ո՞վ է այդ թողտվության մեղավորը, այդ անցաթուղթն ո՞վ է իջեցրել, ի՞նչ նպատակով էին այդ անձինք մտել երկրի նախագահի նստավայր. «Ես կարծում եմ՝ այստեղ երկրի անվտանգության խնդիր կա, քանի որ վաղը այդ երիտասարդին կամ այլ անձանց որոշ ուժեր կարող են օգտագործել, որպեսզի մտնեն նախագահական ահաբեկչություն կամ այլ գործողություններ իրականացնելու համար։ Կարծում եմ՝ համապատասխան մարմինները այստեղ գործ ունեն անելու»։
Նա վստահ է՝ այսօրվա իշխանությունները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը իրենց ամենաթողությամբ. «Սրան պետք է հաջորդի նախագահի պարզաբանումը, քանի որ սա եւս երկրի խորհրդանիշ է»։
Մարգարիտ Եսայանը նաեւ հավելեց՝ պետք է բարձրացվի այդ պատգամավորի մանդատի հարցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր մի տեսանյութ, որտեղ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ինչպես երեւում է, Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում