Աղբահանության խնդրի հիմնավոր լուծումը կլինի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում. սպասում ենք եւս 19 աղբատարների. Մամուլի խոսնակ
Քաղաքն աղբի մեջ կորած չէ, քաղաքում կա աղբահանության խնդիր եւ աղբահանության համար պատասխանատու «Սանիթեք» ընկերությունը պատշաճ չի իրականացնում իր գործառույթները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետւի մամուլի խոնակ Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով, դրա համար քաղաքային իշխանությունը ձեռնարկել է աղբահանությունը սեփական ուժերով կազմակերպելու այլընտրանքային՝ երկրորդ օպերատորն ունենալու տարբերակը, որն այս պահին համայնքային հիմնարկն է. «Համայնքային հիմնարկն այս պահին համալրվում է տեխնիկայով եւ աղբամաններով եւ մարդկային ռեսուրսներով, որ իրացնի իր գործառույթը»:
Նա անդրադարձավ այսօր առավոտյան քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային եւ միջադեպին, երբ մի խումբ քաղաքացիներ աղբով լի տոպրակները բերեցին եւ թափեցին քաղաքապետարանի շենքի մոտ: Դրանից հետո մի քանի մարդ բերման ենթարկվեց ոստիկանություն:
Այս առնչությամբ, Հակոբ Կարապետյանն ասաց. «Այսօր տեղի է ունեցել ինչ-որ «պերֆորմանս» մի քանի քաղաքացիների կատարմամբ: Թե որքանով է դա իրավաչափ, դրա գնահատականը կտան իրավապահները: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ դրա հասցեատերը Երեւանի քաղաքապետարանն է:
Քաղաքապետարանը կատարում է իր գործառույթները, նախ իր ձեռքի տակ եղած իրավական գործիքներով ստիպելով «Սանիթեքին» կատարել իր պարտականությունները կամ սանկցիաների ենթարկել այդ ընկերությանը պատշաճ չկատարած պարտավորությունների համար, մյուս կողմից ձեռնարկելով գործողություններ այլընտրանքային լուծումներ գտնելու համար»:
Նրա խոսքով, քաղաքապետարանը կառավարության թույլտվությամբ ուղիղ գնմամբ հրատապության կարգով ձեռք է բերել 5 աղբատար մեքենա, որոնք նշանակալի օգնություն են ներկայացնում, որովհետեւ թույլ են տալիս, որ վիճակը մնա կայուն, բայց ոչ բավարար:
«Համենայնդեպս աղբի կոլապսի ականատես չենք լինում այդ մեքենաների շնորհիվ:
Բացի դրանից քաղաքապետարանը ձեռք է բերել եւ սպասում ենք եւս 19 աղբատար մեքենաների, որոնք ըստ պայմանագրի մատակարարը կարող է տեղ հասցնել սեպտեմբերին, բայց ամեն ինչ արվում է, որ հնարավորինս շուտ լինեն: Բանավոր պայմանավորվածություններ կան: Ակնկալվում է, որ ամսվա ընթացքում այդ խմբաքանակի մի մասը կգա: Մենք ակնկալում ենք աղբահանության խնդրի հիմնավոր լուծումը առաջիկա 1-2 ամսվա ընթացքում»,-ընդգծեց մամուլի խոսնակը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում