Օռլանդո Բլումն ու Նինա Դոբրեւը սիրավեպ են սկսել «Խոստում» ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Բոլորովին վերջերս Օռլանդո Բլումը բաժանվեց Քեթի Փերիից, բայց դերասանը, կարծես, երկար չտանջվեց: Նա արդեն սիրավեպ ունի հայտնի մոդել եւ դերասանուհի Նինա Դոբրեւի հետ:
Անցյալ շաբաթ արտասահմանյան բոլոր առաջատար պարբերականներն անդադար գրում էին Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի մասին, որի շնորհանդեսը կայացավ Լոս Անջելեսում:
Կարմիր գորգին հայտնվեցին Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (որը խաղում է ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օռլանդո Բլումը, Սիլվեսթեր Ստալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ինչպես նաեւ ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ու գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոթ Լը Բոնը:
Ըստ People-ի՝ ֆիլմի ցուցադրությունից հետո 40-ամյա Օռլանդոն սերտորեն շփվել է 28-ամյա Նինայի հետ:
«Ակնհայտ էր, որ Օռլանդոն եւ Նինան ավելին են, քան ընկերները: Նրանք նախկինում հանդիպել են, բայց որպես ընկերներ, հիմա դա սիրո է վերաճել»,- պատմել է պարբերականի ներքին աղբյուրը՝ հավելելով, որ Նինան հանուն Օռլանդոյի նույնիսկ բաժանվել է ընկերոջից:
Ի դեպ, Բլումն ու Դոբրեւը ներկայում մասնակցում են Քալիֆորնիայում մեկնարկած Կոաչելլայի փառատոնին:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել