Սեւանա լճում տեղի ունեցող պրոցեսները տանում են լճի կործանման. բնապահպան
Սեւանա լճում իրավիճակը գնալով բարդանում է, ջրի մակարդակի իջեցումը բերում է ջրի որակի փոփոխության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «SOS Սեւան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը` անդրադառնալով Սեւանա լճի խնդրին:
«Սեւանա լճում անցած տարվանից լուրջ փոփոխություններ է տեղի ունեցել, ջրի որակը փոխվել է, ջրիմուռների մասսայական ծաղկումը խոսում է Սեւանա լճի ճահճացման մասին, սիգի պաշարների լուրջ կրճատում, ջերմաստիճանի բարձրացում եւ ունենք այն, ինչ ունենք: Առավելագույնը 50 մլն խորանարդ մետր է նախատեսված ջրի բացթողումը Սեւանում, այն պարագայում, երբ գետերից ջուրը նորմալ լցվում է լիճը, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ գետերի ՀԷԿ-եր են կառուցված եւ ջուրն ուղղակի չի հասնում Սեւան: Այս խայտառակ իրավիճակը չստեղծելու համար պետք էր մոտավորապես մի 5-6 տարի ջուր բաց չթողնել Սեւանից, որ լիճն ինքնավերականգնվեր: Ստեղծված իրավիճակի մյուս պատճառն այն էր, որ պետք է լճի հատակը մաքրվեր, բայց չարվեց, մնաց միայն թղթի վրա»,- ասաց նա:
Բնապահպանը նշեց, որ ստեղծված իրավիճակի լուծման համար 4 պայման պետք է ապահովել` ջրի մակարդակի բարձրացում, լճի հատակի մաքրում եւ ձկան պաշարների վերականգնում բնական ձեւով, արհեստական ձկնաբուծարանի դուրս բերում եւ տարածքի մաքրում:
Սիլվա Ադամյանը նշեց, որ չնայած նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ մեծ գումարներ են ծախսվում Սեւանի վերականգնման մասին, բայց իրականում ոչինչ չի արվում:
«Ինչու են պատկան մարմինները լռում, ինչու են գումարները ծախսվում եւ տեղ չեն հասնում, ինչու են նրանք անում այն, ինչ չի կարելի անել, գուցե մի խնդիր կա, որ մենք տարիներ հետո կհասկանանք, բայց հիմա պրոցեսն այնպիսին է, որ տանում է լճի կործանման»,- հավելեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում