Պատգամավորները տեղյակ չեն դատաիրավական համակարգի բարեփոխումների աշխատանքների մասին. նախարարությունը ստո՞ւմ է
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մի շարք անդամներ տեղյակ չեն իրենց հանձնաժողովի եւ Արդարադատության նախարարության կողմից համատեղ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքների, դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակման մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե Դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախարարությունն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում։ Մասնավորապես՝ մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը, դրա համատեքստում հստակեցվում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատավորի բարեվարքությունը գնահատող մարմնի լիազորությունները, մշակվում են Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը։
‹‹Փաստինֆո››-ն փորձեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամներից ճշտել, թե ինչպես են ընթանում նշված փաստաթղթերի մշակման աշխատանքները, ովքեր են դրանց մասնակցում։ Պարզվեց, որ հանձնաժողովի ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխող ուժին՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորներն անտեղյակ են։
‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ համագործակցության որեւէ առիթ չի եղել երկու կողմերի միջեւ, եւ նորանշանակ նախարարի մասնակցությամբ հանդիպումներ չեն եղել:
Հանձնաժողովի մեկ այլ անդամ, ‹‹Լուսավոր Հայաստան›› խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ փոխանցեց, որ ինքը նույնպես տեղյակ չէ նման աշխատանքներից. ‹‹Գուցե իրենք իշխանական պատգամավորների հետ են քննարկումներ իրականացնում»:
«Իմ քայլի» պատգամավորներ Նիլոլայ Բաղդասարյանը եւ Սերգեյ Ատոմյանը, որոնք պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ են, նույնպես կարծես տեղյակ չէին:
Բաղդասարյանը չհասկացավ՝ թե ինչ նախագծի մասին է խոսքը:
Պարոն Բաղդասարյան, Դուք մասնակցո՞ւմ եք Արդարադատության նախարարության հետ իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումների աշխատանքներին:
Ի՞նչ է նշանակում դատաիրավական բարեփոխումներ։ Դատաիրավական բարեփոխումները, եթե բացատրեք, թե ինչի մասին է խոսքը՝ կասեմ։ Բավական ծավալուն փոփոխություն է կատարվել ‹‹Հարկադիր ծառայության մասին›› օրենքում, դա բարեփոխու՞մ է, թե՞ ոչ:
Խոսքը Բարեվարքության նախագծի մասին է։
Ինչի՞ մասին…
Նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ պետաիրավական հանձնաժողովի հետ համատեղ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում աշխատանքներ են իրականացվում դատավորների բարեվարքության գնահատման նախագիծը մշակելու ուղղությամբ։
Դա որն է, ես չգիտեմ։
Այսինքն՝ նման քննարկումներից տեղյակ չե՞ք։
Նկատի ունեք էթիկայի նորմե՞րը….
Ի վերջո հասկանալով, թե ինչի մասին է խոսքը պատգամավորն ասաց, որ մեր հարցին կարող է պատասխանել միայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը. «Այն նախագիծը, որն ինձ է մակագրված ես կարող եմ պատասխանել, իսկ որը իրեն՝ միայն ինքը կարող է պատասխանել: Լսել եմ նման մի բան, բայց միայն ինքն ու տեղակալը կարող են պատասխանել»:
Սերգեյ Ատոմյանը եւս տեղյակ չէր, թե ովքեր են մասնակցում, բայց վստահեցրեց, թե քննարկումներ տեղի ունենում են:
Փորձեցինք կապ հաստատել հանձնաժողովի նախագահի Վլադիմիր Վարդանյանի հետ՝ պարզելու, ի վերջո, պետաիրավական հանձնաժողովը մասնակցո՞ւմ է նախագծերի մշակման աշխատանքներին, ինչպես հայտարարել է ԱՆ-ն, եթե այո, ապա ովքեր են ներգրավված, քանզի մեր զրուցակից պատգամավորներն անտեղյակ էին, բայց նա իմանալով, որ իրեն զանգահարողը լրագրող է, ասաց՝ երկրում չէ ու անջատեց հեռախոսը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում