ՀՀԿ-ն ուրույն «քամ բաքի» սխեմա է մշակել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ն ուրույն «քամ բաքի» սխեմա է մշակել. կուսակտիվն այսօր` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «ուխտագնացության» է մեկնելու Աղձք` Արշակունիների դամբարաններին այցելության։ Իսկ երեկոյան «Աշտարակի ձոր» ռեստորան ուրույն նշանային համակա՞րգ եք կիրառում, Վազգենն ասում էր` մենք պետք է վերադառնանք մեր «մեծ մեռելներին», կարծում եք` կօգնի՞։
«Մենք վերադառնում ենք մեր ազգային արմատներին. արժեհամակարգային վերադարձները միշտ էլ շատ կարեւոր են»,- ասաց ՀՀԿ մեր զրուցակիցը:
Հիշենք. Արշակունիների ոսկորների հետ կապված պատմությունն արձանագրում է, որ Հայաստանը գրավել չկարողացած Շապուհ 2-րդին քրմերը խորհուրդ են տվել գողանալ Արշակունի թագավորների ոսկորները, որպեսզի երկիրը զրկվի իր ուժից: Մի քիչ չե՞ք ուշացել ուժ առնելու խնդրում՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Չէ, լավ է ուշ, քան երբեք։ Կարեւոր է հայտնվել ճիշտ ժամանակին` ճիշտ տեղում»: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի հաջորդ ուխտագնացությունը «դեպի արմատներ» լինելու է Լոռին` Օձունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում