«Ինձ խանգարում են Ծառուկյանն ու Էդոն` քրեաօլիգարխիկ խավը». Մարզպետի «պայթուցիկ» ելույթը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում «Իմ քայլում» «հավատաքննություն» անցած մարզպետների հետ հանդիպումից: Հանդիպման նպատակն է եղել ճշտել` ինչու լավ չեք աշխատում, ինչու մարզերում իշխանության ռեյտինգն անկում է գրանցում: Հավատաքննիչը հիմնականում եղել է Լիլիթ Մակունցը։
Բոլորին գրեթե նույն հարցն է տրվել՝ ի՞նչն է ձեզ խանգարում աշխատել: Մարզպետների պատասխանը հիմնականում նույնն է եղել` համայնքների ղեկավարները. նրանք չեն կարողանում աշխատել, որոշակիորեն «հաբռգած են», չեն ենթարկվում:
Ամենաշատը բողոքել է Արարատի մարզպետ, կոկորդիլոսների մասնագետ Գարիկ Սարգսյանը` տեղեկացնելով, որ համայնքապետ ունեն, որը չի ներկայանում մարզպետարան, ոչ մեկին «պրիզնատ» չի գալիս: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն էլ բողոքել է իրավապահներից:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ելույթը խիստ պայթուցիկ է եղել. «Մարզում ինձ աշխատել խանգարում են Գագիկ Ծառուկյանն ու Էդոն` քրեաօլիգարխիկ խավը։ Ի՞նչ է նշանակում` Էդոն մարզում վեր է կենում-ասում՝ Աբովյան քաղաքը չենք տա գործ տվողներին։ Այդքանից հետո նա ի՞նչ գործ ունի ԱԺ-ում, նա ընդամենը ախրաննիկ էր, մնացել է ախրաննիկ»:
Պետրոսյանը տեղեկացրել է, որ այդ առնչությամբ ինքը նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Միակ մարզպետը, որը որեւէ բողոք, մուննաթ չներկայացրեց, Հունան Պողոսյանն էր։ Ասաց` ինձ ոչ մի բան չի խանգարում աշխատել։ Քննարկումներից ակնհայտ դարձավ, որ մեր թիմում պատգամավորների մի ստվար մասը մարզպետների հետ, եթե չասենք թշնամական, ապա խոր «նեպրիյազնի» մեջ է։ Օրինակ` Արփի Դավոյանը շատ «խիստ» տոնով Վայոց ձորի մարզպետին մեղադրանք ներկայացրեց` դու սերտաճել ես Ջերմուկի Արսենյան Աշոտի, իր որդու հետ, շաբաթ-կիրակին նրանց ջերմուկյան հյուրանոցում ես անցկացնում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում