Կառավարությունը կմարի ջրօգտագործող ընկերությունների կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը
Կառավարությունն այսօր որոշում է ընդունել ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) տարիներ շարունակ կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը մարելու մասին՝ ելնելով 2019 թվականի ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունից:
Ըստ հիմնավորման՝ ջրօգտագործողների ընկերությունները դեռևս անցած տարիներից կուտակել են մեծաքանակ պարտքեր՝ մասնավորապես, վերջին տարիների սակավաջուր և չոր եղանակի հետ կապված՝ ոռոգման համակարգում իրականացված մեխանիկական ջրարտադրությունից առաջացած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերը: 2019 թվականի ոռոգման շրջանը սկսվել է, սակայն այն պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար ՋՕԸ-երը կանգնել են մեծ դժվարությունների և խոչընդոտների առաջ։ Հունիսի 10-ի դրությամբ ՋՕԸ-երի ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները կազմում են 4087,9 մլն դրամ, որից ծախսված էլեկտրաէներգիայի գծով պարտքը՝ 873 մլն դրամ, ջրառի գծով պարտքը՝ 1247,7 մլն դրամ, կուտակված աշխատավարձի գծով պարտքը՝ 735,8 մլն դրամ, չկատարված հարկային պարտավորությունների գծով՝ 322,6 մլն դրամ, և այլն։ Հարկային ժամկետանց պարտավորությունների և մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ-երի բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական գործունեություն իրականացնելու, հետևաբար, ոռոգման շրջանը կազմակերպելու համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մարել ՋՕԸ-երի կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը, ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս որոշմամբ կառավարությունն աննախադեպ քայլ է կատարում: Նախարարի խոսքով՝ դրա շնորհիվ աշնանը ՋՕԸ-ը իրենց գործունեությունը կմեկնարկեն առանց պարտքի, ինչը հնարավորություն կտա առողջացնել համակարգը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ անցած տարիներին ՋՕԸ-ների պարտքն աճողական տեմպերով է ավելացել: «Բայց այստեղ ունենք համակարգային խնդիր: Ընդհանուր ՋՕԸ-ների համակարգն ինչ-որ սխալ խթանների վրա է կառուցված, որն անընդհատ նման խնդիրներ է առաջացնում: Այո, ենթակառուցվածքներում ունենք մեծ խնդիրներ, ունենք կորուստներ, բայց դա չի նշանակում, որ այս ձևաչափը թույլ է տալիս ճիշտ մեխանիզմով աշխատել», - նշել է փոխվարչապետը և հավելել, որ համակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցերը կքննարկվեն մինչև սեպտեմբեր:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում