Ես չեմ հիշում նախարարների խորհրդի որևէ նիստ, որ այդ հարցը քննարկված չլինի. Սեմերիկովը՝ Արցախյան խնդրի կարգավորման մասին
Ես չեմ մտաբերում ՀԱՊԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի ոչ մի նիստ, որում չքննարկվեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հուլիսի 4-ին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով հայ լրագրողների հարցին այն մասին, թե ՀԱՊԿ-ի կողմից ի՞նչ միջոցառումներ են ընդունվում սպառնալիքների եւ մարտահրավերների կանխման համար, որոնք առկա են եւ կարող են առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակում:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ այդ հարցով ընդունվել է մի քանի հայտարարություն՝ ինչպես Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով:
«Փաստացի ամեն տարի ստեղծված իրադրության հիման վրա այդ հարցով համապատասխան հայտարարություն է ընդունվում»,- ասաց Սեմերիկովը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































