12-ամյա կրթության անցնելու ժամանակ ամենավատ պայմաններով դպրոցները հատկացվել են ավագ դպրոցներին. Նախարար
Հայաստանում 12-ամյա կրթության անցելու ժամանակ ամենավատ ֆիզիկական պայմաններ ունեցող դպրոցների շենքերը հատկացվել են ավագ դպրոցներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԿԳ, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մենք նաեւ բովանդակության առումով ենք բողոքում ավագ դպրոցներից, խոսում դրա չկայացած լինելու մասին»,-ասաց նա:
Նախարարը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է թվով 5 ավագ դպրոցներ ամբողջությամբ քանդել ու նորից կառուցել, որոնք սեյսմիկ տեսանկյունից շատ խնդրահարույց են:
Դրանք են Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը, Ալավերդու Սայաթ Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոցը, Երեւանի թիվ 109 ավագ դպրոցը, Դեմիճյանի անվամ թիվ 139 ավագ դպրոցը եւ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը:
«Այս նախագծով 129,8 մլն դրամ ենք հատկացնում: Եվս 6 պրոցներ հետագայում կվերանորոգվեն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































