Գեղարքունիքի մարզի բոլոր կոյուղաջրերը լցվում են Սեւան, բայց ջուրը պիտանի է խմելու համար. Նախարար
Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սեւան, իսկ մաքրման երեք կայանները միայն մաքրման մեխանիկական աշխատանք են կատարում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Գլոբալ տաքացումը, ջերմաստիճանը, վատ բնակլիմայական պայմանները նույնպես գործոններ են, որոնք ազդում են լճի վրա: Բայկալ լճում եւ Սեւ ծովում նույնպես կապտականաչ ջրիմուռներ կան: Սակայն նույնիսկ այս վիճակում Սեւանալճի ջուրը պիտանի է խմելու համար»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ Սեւան ազգային պարկի տնօրենը խմեց ջուր Սեւանալճից եւ հայտնվեց հիվանդանոցում, նախարարն ասաց. «Ինչքան ես գիտեմ, չի հայտնվել: Ինֆորմացիոն հոսքերով միգուցե այդպես էր, բայց չեմ կարող ասել, կարծում եմ՝ չի հայտնվել»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































