Ֆանատները չեն ճանաչել ծերացած Անտոնիո Բանդերասին
Մի քանի շաբաթ առաջ արեւմտյան մամուլը ողողված էր Անտոնիո Բանդերասի սրտային տագնապի վերաբերյալ նյութերով։ 56-ամյա դերասանը լուրջ առողջական խնդիրների հետ էր բախվել, ինչի պատճառով բժիշկները խորհուրդ էին տվել նրան խնայել ուժերը, չծանրաբեռնել իրեն ակտիվ գործունեությամբ։
Իսկ վերջերս պապարացիները հասցրել էին նկարել նրան իր ընկերուհու՝ Նիկոլ Քիմպելի հետ, Մալագայում, ուր նրանք եկել էին Զատիկը նշելու։ ԶԼՄ–ներում ակնթարթորեն տարածված նկարներում աստղը շատ ծերացած տեսք ունի։ Երկրպագուները ցնցված էին նրա տեսքով, իսկ ոմանք նույնիսկ սկզբում չէին ճանաչել Բանդերասին։ Կնճռապատ դեմքը, չխնամված սպիտակ մորուքը եւ մարած հայացքը անհանգստացրել են Բանդերասի երկրպագուներին։ Ինստագրամում նրան բազմաթիվ հարցեր են ուղղել՝ առողջության հետ կապված, սակայն նա ոչ մի հարցի չի պատասխանել։

Աստղի երկրպագուները ենթադրում են, որ արտաքինի նման կտրուկ փոփոխությունը կարող է կապված լինել նոր դերի հետ։ Ճիշտ է, որեւէ նախագծում դերասանի նկարահանումների մասին տեղեկություն ԶԼՄ–ները չեն հաղորդել։ Կարելի է միայն հուսալ, որ սա Անտոնիոյի ժամանակավոր վիճակն է, եւ վերջնական ապաքինումից հետո նա կրկին այնքան գայթակղիչ եւ գրավիչ մաչո կդառնա, ինչպիսին բոլորը սովոր են նրան տեսնել։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել