Հայաստանի մաքսային ծառայությունը Բրյուսելում միաձայն վերընտրվել է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ամառային նստաշրջանին: Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների և ենթակոմիտեների նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ապրանքների դասակարգումը, մաքսային արժեքի որոշումը, սահմանային համագործակցությունը, «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի զարգացումները և այլն:
Նստաշրջանում Հայաստանը վերընտրվել է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ: Կազմակերպության 182 անդամներից Աուդիտի կոմիտեում ներկայացված է 12-ը: Հայաստանի մաքսային ծառայությունը Նիդեռլանդների մաքսային ծառայության հետ միասին Աուդիտի կոմիտեում ներկայացնելու են ՀՄԿ Եվրոպական տարածաշրջանը:
ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել վերջինիս այցը Հայաստան` մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Իսկ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Հնդկաստանի, Զամբիայի, Կորեայի մաքսային ծառայությունների պատվիրակությունների հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Կորեայի մաքսային ծառայության պատվիրակության հետ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցÝ այդ երկիր՝ ծանոթանալու տեղի մաքսային լաբորատորիաների, մեկ պատուհանի, տեղեկատվական այլ համակարգերի գործունեությանը:
Համաշխարհային մաքսային կազմակերպության հաջորդ տարեկան նստաշրջանը տեղի կունենա 2020թ. հունիսին Բրյուսելում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում