Ռոբերտ Քոչարյանի գործի ելքի վրա ազդեցություն չունի․ Արամ Վարդեւանյանը՝ ՍԴ որոշման մասին
ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գործով միջնորդությունը մերժելու Սահմանադրական դատարանի որոշումը ընթացակարգային է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը։
«Ընթացակարգային միջնորդություն էր, որոշումն էլ ընթացակարգային։ Նման որոշումները կարող են բազմաթիվ լինել եւ, ի դեպ, լինում են։ Գործի ելքի վրա ազդեցություն չունի։ Այն առանձնապես մեկնաբանման կարիք էլ չունի, բնականոն գործընթաց է»,-նշեց նա։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































