Մարությանի «ԿամԱԶ»-ները մեկը մյուսի ետևից «վարի են գնում»
Քաղաքապետարանի կողմից մեկ անձից գնման կարգով ձեռք բերած «ԿամԱԶ»-ները մեկը մյուսի հետևից, ինչպես ասում են, «վարի են գնում», գրում է hraparak.am-ը։ Օրեր առաջ գրել էինք, որ 5 կամազներից մեկը վթարի էր ենթարկվել և վնասվել, այսօր արդեն Դավիթաշեն համայնքում կամազներից մյուսը խրվել է ասՖալտի մեջ, հումորով ասում են՝ մեր քաղաքի ասՖալտի համար դրանք չափից շատ ծանր են։
Նաև տեղեկություն ունենք, որ այժմ այդ հինգ աղբատարից ընդամենը 2-ն են աշխատում։ Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը միանգամից հերքեց, որ ընդամենը 2 հատ է մնացել, իսկ թե քանի՞ հատն է աշխատում, չասաց՝ ասելով, որ այդ հարցերի պատասխանը պետք է լրատվական վարչությունից իմանալ։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աղբատար մեքենան իրականում հայտնվել է դիտահորում։ Նրա խոսքով՝ այժմ բոլոր 5 կամազն էլ աշխատում են։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում