Սերժ Սարգսյանի հետ հաճախ եմ հանդիպում. Արա Բաբլոյան
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հաճախ է հանդիպում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ անդրադառնալով հրապարակումներին, թե ՀՀԿ նախկին, ներկա անդամները դադարեցրել են հանդիպումները
«Դժվարանում եմ ասել, թե վերջին հանդիպումը երբ է եղել, բայց Սերժ Սարգսյանի հետ հաճախ եմ հանդիպում»,- ասաց նա: Հարցին՝ շարունակո՞ւմ է մնալ ՀՀԿ անդամ, պատասխանեց. «Ես մնում եմ Արա Բաբլոյան և մնում եմ իմ տեսակետներին»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե մեկ տարի է անցել հեղափոխությունից, հիմա կարո՞ղ է ասել, թե ինչու հարյուր հազարավոր քաղաքացիներ մերժեցին իրենց, և արդյոք հետևություններ արել է, Բաբլոյանն ընդգծեց, որ պատասխան է տալիս իր կեցվածքի, պահվածքի համար, հետևություններ անելու կարիք չունի:
Լրագրողները խնդրեցին անդրադառնալ ԱԺ-ի և ԱԺ նախագահի աշխատանքին, սակայն նա միայն նկատեց. «Շատ չեմ հետևում, բայց ոնց որ թե վատ չեն աշխատում»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում