Երևանում ԱՄՆ դեսպանատունը տոնել է Անկախության օրը
2019թ. հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձը, որը նշանավորվեց մոթաուն երաժշտության գեղեցիկ երեկոյով՝ զուգորդված ամերիկյան խոհանոցին բնորոշ հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիսերը վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին՝ նշելով. «Լինելով Հայաստանում՝ վերջին տարվա ընթացքում ուրախությամբ հետևել եմ, թե ինչպես է հայ ժողովուրդը կերտում իր նոր ժողովրդավարական ուղին:
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել գործակցությունը հասարակության բոլոր օղակների մեր հայ գործընկերների հետ, որպեսզի հայ ժողովրդի ժողովրդավարական տեսլականը դառնա իրողություն»:
Գործերի ժամանակավոր հավատարմատար Գրիսերն իր խոսքում նաև անդրադարձավ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կարևոր դերակատարմանը Միացյալ Նահանգների պատմության մեջ՝ առանձնացնելով նրա այն դիտարկումը, որ հեղափոխությունը դեռևս փոփոխությունների կատարման մեկնարկային կետն է:Միացյալ Նահանգների Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին, հենց այն նույն օրը, երբ 1776թ. ընդունվեց ԱՄՆ Անկախության հռչակագիրը: Ամերիկացիների համար այս տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրն է:
Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների ազգային օրհներգերը՝ սիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի 5 երգիչների կատարմամբ:Միջոցառմանն առանձնահատուկ հմայք հաղորդեցին Ջիզել Ջեքսոնն ու Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը՝ հյուրերին ներկայացնելով բացառապես ամերիկյան երաժշտական ուղղություն համարվող մոթաուն երաժշտությունը, որը 1960-ականների փոփ, R&B և սոուլ երաժշտության ինքնատիպ համադրություն է: Իսկ հուլիսի 3-ին՝ ժամը 20-ին բենդը հանդես կգա անվճար բացօթյա համերգով Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում