Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա. ԱԳՆ
Միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից չեն լինի։ Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հուլիսի 3-ի մամուլի ասուլիսում։
ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է այն մթնոլորտի հաստատման կարեւորությունը, որը կնպաստի խաղաղ լուծում գտնելուն։ Այս համատեքստում նա նշել է, որ Դուշանբեում ձեռք բերված ուղիղ կապը պարունակում է միջադեպերի կանխման տարրեր, ինչը չափազանց կարեւոր է։ Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման պայմանավորվածությունները ձեռք են բերվել Վիեննայում երկու հանդիպումների եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում։
«Մենք չենք հավատում հրադադարի խախտման պայմաններում առաջընթացի հնարավորությանը։ Կարծիքը, թե Հայաստանը կարող է բանակցություններ վարել սպառնալիքի ներքո, հղի է հետեւանքներով։ Հայաստանը չի գնա միակողմանի զիջումների, որոնք սպառնալիքի տակ կդնեն Արցախի անվտանգությունը։ Միակողմանի զիջումների տարբերակը բացառվում է»,- ընդգծել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ առայժմ չունի տվյալներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ այցելության ժամկետի մասին։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում