Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումների հարցեր
Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը հուլիսի 1-2-ը, Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում, հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների:
Ըստ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի, հանդիպումների ընթացքում քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվելիք աշխատանքների լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերին, դրանց շրջանակում նախատեսվող բարեփոխումներին:
Նշենք, որ Կառավարությունը նախատեսում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ, որն օժտված կլինի բավական լայն լիազորություններով։ Քննչական կոմիտեի, ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի, հարկային և մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը կփոխանցվի Հակակոռուպցիոն կոմիտեին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում