Գարեգին Բ-ն ընդունել է Մոսկվայի պետհամալսարանի ռեկտորին
Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի: Պրն. Սադովնիչին Հայաստան է ժամանել Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության առիթով:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Մոսկվայի պետական համալսարանի կողմից Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի առնչությամբ` շնորհավորելով ՄՊՀ ռեկտորին համալսարանի երևանյան մասնաճյուղի շրջանավարտների առաջին սերնդի պատրաստման կապակցությամբ:
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նշանավոր համալսարանի մասնաճյուղն իր հետևողական գործունեությամբ մեծապես կնպաստի երկրում կրթության և գիտական մտքի զարգացմանը, ինչպես նաև կդառնա հայ-ռուսական բարեկամության զորացման կարևոր օջախներից մեկը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով հավատակից երկու ժողովուրդների բազմադարյա եղբայրական հարաբերություններին, կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի մտավորականության, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությունը` ի նպաստ երկու դաշնակից պետությունների, իշխանությունների ու եղբայրական ժողովուրդների միջև փոխըմբռնման ու համագործակցության խորացման:
Իր հերթին ՄՊՀ ռեկտորը, խոսելով համալսարանի երևանյան մասնաճյուղի կրթական գործընթացի մասին, ուրախություն հայտնեց արձանագրած հաջողության կապակցությամբ` կարևոր նկատելով երիտասարդներին կրթելու առաքելությունը: Տիար Վիկտոր Սադովնիչին Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Մոսկվայի պետական համալսարանի լայնածավալ գործունեությունը` անդրադառնալով նաև համալսարանի ու Ռուս ուղղափառ եկեղեցու միջև առկա սերտ համագործակցությանը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում