Երևանում հասարակական տրանսպորտը լավ չի գործում, որի արդյունքում ունենք ինտենսիվ երթևեկություն, վթարներ ու զոհեր. մասնագետ (տեսանյութ)
2018 թ. երկրորդ եռամսյակից սկսած՝ նկատվում է ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ աճ՝ 25 տոկոս. տենդենցը շարունակվում է այս տարի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, ապահովագրության ոլորտի փորձագետ Անդրանիկ Օհանջանյանը: Նրա խոսքով՝ 2019 թ. առաջին 5 ամիսների տվյալներով՝ գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 26-27 տոկոս աճ:
Անդրանիկ Օհանջանյանը չի կարծում, որ վիճակագրական այս տվյալների հարցում կա ոստիկանության անգործության հարցը. «Եթե խնդիրը դիտարկենք երեք մասով, ապա այստեղ կա քաղաքական իշխանության որոշակի մեղավորություն, որովհետև իշխանափոխությունից հետո նախ ներվեցին անբարեխիղճ վարորդների տուգանքները, շատ խոսվեց արագաչափերը և նկարահանող սարքերը գործածությունից հանելու մասին: Դրա արդյունքում մենք ունեցանք վթարների կտրուկ աճ: Երկրորդը՝ կա քաղաքային իշխանությունների հետ կապված խնդիր: Խոսքը հասարակական տրանսպորտի խնդրին է առնչվում: Որևէ կերպ չի բարելավվում այդ ոլորտը, ինչի արդյունքում քաղաքում երթևեկության ինտենսիվությունը շատ բարձր է, ինչի արդյունքում վթարների, զոհերի թիվն ավելանում է: Երրորդ՝ ճանապարհային ոստիկանության հարցն է, որին մեղադրելը, ես կարծում եմ, անտեղի է, որովհետև նրանք իրենց աշխատանքն են կատարում»:
Հարցին՝ հատկապես ի՞նչ պետք է անեն քաղաքային իշխանությունները, ոստիկանությունը՝ հարցին լուծում տալու և ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու համար, Օհանջանյանն ասաց՝ նախևառաջ պետք է ներդնել տրանսպորտային նոր համակարգ, որը կբեռնաթափի կենտրոնը. «Երևանում ոչ թե մեքենաների քանակն է ավելացել, այլ ավելացել է մեքենաների շահագործման ինտենսիվությունը: Օրինակ՝ Երևանի ինչ-որ թաղամասից ամեն օր պետք է 100 մարդ գնա կենտրոն՝ աշխատանքի: Եթե ունենք հասարակական տրանսպորտ ու մեծ ավտոբուսներ, օրինակ, 100 տեղանոց, ապա էդ պահանջարկը բավարարելու համար երթևեկությանը մասնակցում է մի տրանսպորտային միջոց: Եթե այդ 100 հոգուն տեղափոխեն 25 տեղանոց ավտոբուսները, ապա երթևեկությանը կմասնակցի 4 մեքենա: Եթե չկա այդ ամենը, ապա այդ 100 հոգին պետք է օգտագործեն կամ անհատական մեքենաներ կամ օգտվեն տաքսի ծառայություններից: Այսինքն՝ 100 տրանսպորտային միջոց պետք է շահագործվի ու մասնակցի երթևեկությանը: Սա է խնդիրը: Չկա հասարակական տրանսպորտ, որի արդյունքում ունենք ինտենսիվ երթևեկություն, վթարներ ու զոհեր»:
Դիտարկմանը, թե իշխանությունների կողմից հաճախ է նշվում, որ Հայաստանում՝ մասնավորապես մայրաքաղաքում մեքենաների թիվը զգալիորեն ավելացել է, Օհանջանյանն ասաց՝ իշխանությունների խոսում են Հայաստան ներմուծված մեծ թվով մեքենաների մասին, սակայն չեն նշում, թե որքան մեքենա է արտահանվել Հայաստանից և որքան մեքենա է խոտանվել. «Հայաստանում շահագործվող մեքենաների քանակը տարեկան աճում է առավելագույնը 3-4 տոկոսով: Եթե 2011 թ. Հայաստանում շահագործվում էր մոտ 400 հազար մեքենա, ապա այսօր այդ թիվը 500 հազար է: Այսինքն՝ վերջին 7-8 տարիների ընթացքում մեքենաների քանակը աճել է մոտ 20-25 տոկոսով, ոչ ավելի»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում