Սեւանա լիճն այս տարի կրկին ծաղկել է. լիճը գնում է ճահճացման
Սեւանա լիճն այս տարի կրկին ծաղկել է, եւ դա ցուցանիշ է, որ լիճը գնում է ճահճացման։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Բնապահպանի խոսքով՝ եթե այս պրոցեսը խորանա, ջուրը ոռոգման համար հնարավոր չի լինելու օգտագործել. «Դա մեր վատ վերաբերմունքի դրսեւորումն է։ Լճի մոտակայքի բնակավայրերի կեղտաջրերը լցվում են լիճ։ 90-ականների սկզբին, երբ էներգետիկ ճգնաժամ եղավ, շարքից դուրս եկան մաքրման կայանները, իսկ հետո այդ կայանները թալանվեցին եւ վերականգնելու հնարավորություն չեղավ»։
Բնապահպանն ասաց, որ հիմա մի քանի կայան կառուցվել է, բայց դա քիչ է, քանի որ լճի մյուս հատվածները բացարձակապես չեն մաքրվում։ Նա նշեց, որ 1964 թվականից ի վեր լիճը պարբերաբար կանաչել է, բայց ոչ այս մասշտաբի. «Այս վերջին 2 տարիներին բավականին հաճախ եւ լուրջ չափերի է հասնում խնդիրը։ Լճի մակարդակը բարձրացրինք, դա լավ էր, բայց ափերը չմաքրեցինք, եւ՛ կանաչ տարածքները, եւ՛ աղբավայրերը մտան ջրի տակ»։
Հարցին՝ արդյոք այդտեղ Բնապահպանության նախարարության թերացում կա, Դանիելյանն ասաց, որ նախարարությունը բնապահպանների կարծիքը լրջորեն երբեք հաշվի չի առել. «Իրենք ունեն հետեւյալ մոտեցումը՝ բնապահպանները թող խոսեն, մենք կանենք այնպես, ինչպես՝ կուզենք։ Բնապահպանության նախարարության թերացումը, բնականաբար, կա»։
Բնապահպանի խոսքով՝ անցյալ անգամ, երբ լիճը կրկին ծաղկեց, պարզվեց՝ ջրում կային տոքսիկ նյութեր, որը թունավոր է. «Եթե այդպես շարունակվի, իհարկե, լողալը կարգելվի։ Այս ամենը կանխելու համար կարծում եմ, որ պետք է շտապ ստեղծել մասնագետների հանձնաժողով, որոնք այդ խնդրին հստակ լուծում կառաջարկեն»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում