Հայաստանի եւ Սփյուռքի բժիշկների համագործակցությունը զգալի արդյունքներ է տալիս. փորձագետ
Վերջին տասնամյակներում Հայաստանի եւ Սփյուռքի բժիշկների համագործակցությունը զգալի արդյունքներ է տվել: Հուլիսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ օրթոպեդ-վնասվածքաբան Արմեն Չարչյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժը եւ ղարաբաղյան պատերազմը Հայաստանին եւ Սփյուռքին զգալիորեն մերձեցրին, ինչն անդրադարձել է նաեւ առողջապահության ոլորտի վրա:
Փորձագետը նշեց, որ վերջին 25-30 տարում հանրապետությունում առողջապահության ոլորտը լրջորեն զարգանում է: Մասնավորապես՝ Հայաստանի եւ Սփյուռքի բժիշկների փոխգործակցության շնորհիվ հաջողություններ են գրանցվել խոշոր հոդերի էնդոպրոթեզավորման, օրթոպեդիկ եւ պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Հաջող համագործակցության եւս մեկ օրինակ է սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագիրը, որը ծնվեց Հայ բժիշկների միջազգային կոնգրեսի շրջանակում փորձագիտական քննարկումների արդյունքներով:
Դրանից բացի, Կոլումբիական համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի ջանքերով Երեւանը եւ Հայաստանի մարզերը հագեցվեցին ոսկրային դենսիտոմետրերով:
Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեփիլյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի եւ Սփյուռքի բժիշկների փոխգործակցության արդյունքներից մեկն է հանրապետությունում կաթվածի հետեւանքով մահացության մակարդակի նվազումը: Փորձագետը տեղացի եւ արտասահմանցի բժիշկների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում կարեւոր դեր հատկացրեց Հայ բժիշկների միջազգային կոնգրեսին: Հայաստանում 5-րդ միջոցառումը կանկացվի հուլիսի 4-6-ը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում