Սասուն Միքայելյանի մտահոգությունները կքննարկվեն. Արայիկ Հարությունյան
Քաղաքացիական պայմանագիրը միշտ հրապարակային է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախորդ տարի կուսակցությունը հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում, որովհետև մենք քննարկումներ ենք անում, լուծումներ ենք առաջ բերում, և չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ իրենք եղել են հրապարակային: Դիտարկմանը, թե հրապարակավ միմյանց մեղադրելը, Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան բանավեճը ժողովրդավարության դրսևորո՞ւմ է, Արայիկ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Մենք դա կքննարկենք: Եղել են ընտրություններ, պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, դրանք կքննարկենք: Պարոն Միքայելյանի արտահայտած մտքերը մենք անպայման կքննարկենք, դրանք չենք քննարկել»:

















































