Սասուն Միքայելյանն առաջինն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական դադարից հետո ազատամարտի հայտնի հրամանատար, փորձառու գործիչ Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների առաջ խոսեց եւ խոսեց բավականին տարողունակ․ «Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում․․․ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մարդկանց փոխենք»։
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համագումարում վարչության անդամ չընտրվելուն, ապա․ «Բնական ա, որ ինձ ձայն չեն տվել։ Միգուցե էնտեղ ինչ-որ խմորումներ ա գնացել, ինչ-որ մարդիկ թիմեր են ձեւավորել, դրա համար, այ սենց եղավ։ Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը՝ որպես ՔՊ անդամ, շարունակի»։
Ակնհայտ է, որ իշխող կուսակցության ներսում ամեն բան իդեալական չէ, թեեւ մյուս բոլոր ՔՊ-ականները հենց այդպես են պնդում։ Ակնհայտ է նաեւ, որ իշխանության գործելաոճը եւս միանշանակ չի ընդունվում, եւ Սասուն Միքայելյանն առաջինն է այդ մասին բարձրաձայնում։
Հարկ է արձանագրել, որ առայժմ նրա նախազգուշացումները տեղ չեն հասնում։ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյանը, անմիջապես անդրադարձել է․ «Մեզ թավշյա հեռացում չի սպառնում»։ Կապրենք՝ կտեսնենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում