Ալեն Սիմոնյանի ուշագրավ այցը ՌԴ՝ հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը Մոսկվայում էր՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար: Այս այցն ուշագրավ էր վերջին ժամանակներս հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում։ Երեկ Ալեն Սիմոնյանին հարցրինք՝ շա՞տ «նեղեցին» ռուս գործընկերները, հատկապես նկատի ունենալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը զավթել է Աբխազիան ու Հարավային Օսեթիան։
Պատգամավորը «լկտի սուտ» որակեց՝ ասելով, թե լրատվամիջոցներն են մանիպուլացրել իր ասածը․ «Երկու հանդիպում ենք ունեցել, առաջինը՝ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեւերովի հետ, որը նաեւ գլխավորում է «Եդինայա Ռոսիայի» խմբակցությունը, մյուս հանդիպումը՝ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակության հետ։ Յուրաքանչյուրը երկուական անգամ շնորհակալություն են հայտնել թե՛ Վրաստանում մեր պատվիրակության դիրքորոշման համար, թե՛ ԵԽԽՎ-ում մեր քվեարկության համար»։
Դիտարկմանը՝ շնորհակալությունը հատկապես Ռուբինյանի հետ-առաջ քվեարկության մասո՞վ էր, թե՞ Իգիթյանի չմասնակցության, պատասխանեց․ «Շփոթվելը բոլորին պարզ է եղել, Ռուսաստանի հարցի քվեարկության ժամանակ կոլեգա է մոտեցել Ռուբինյանին, ինչ-որ բան են քննարկել, եւ մեխանիկորեն դեմ է քվեարկել։ Հաջորդ օրը Ռուսաստանի հետ կապված քվեարկություն է եղել, եւ հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով կողմ է եղել»։
Իսկ Իգիթյանի չմասնակցությո՞ւնը։ «Ես տեղյակ եմ, որ վատ է զգացել եւ չի մասնակցել։ Այնպես որ, հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի լավ են, քան երբեւէ եղել են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում