Կոչումները պետք է վերանան, հակառակ դեպքում ստացվում է՝ յուրաքանչյուր իշխանության դեպքում պետք է վեթինգ անել մշակութային գործիչներին. Ռ. Բաբայան
Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայան առհասարակ դեմ է մշակութային գործիչներին տրվող կոչումներին:
Tert.am-ի հետ զրույցում նա ասաց՝ 2004 թվականից ինքն էլ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, սակայն երբևէ դրա մասին որևէ տեղ չի հիշատակում:
«Կոչումները Խորհրդային միությունից եկող ռեցիդիվ է, որը հիմնականում օգտագործվել է միապետական երկրներում: Անկախ Հայաստանում դրանից ժամանակին հրաժարվեցին, և միայն 2003 թ. նորից սկսեցին տալ կոչումներ: Դրանք, անկեղծ ասած, շատ փչացրեցին մթնոլորտը, որովհետև արվեստագետները, մշակութային գործիչները սկսեցին ավելի շատ տարվել կոչում ստանալով, քան կոնկրետ իրենց գործերով: Ստացվում է՝ ինչքան շուտ վերանան կոչումները, անկախ նրանից՝ ում են տրվում, և ինչի համար, այնքան լավ»:
Բաբայանը կարծում է, որ պետությունը գործչին կարող է խրախուսել ոչ թե կոչումներով, այլ մրցանակներով, պետական պարգևներով:
Անդրադառնալով ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի, Բաբայանն ասաց՝ չգիտի՝ ում մասին է եղել նախարարի խոսքը, սակայն նախարարի դիրքորոշումն արտահայտում է նաև իր կարծիքը:
Հարցին՝ նախարարի գրառումը, արդյոք, չի նշանակում «մշակութային գործիչների վեթինգ», Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց՝ կոչումներ չպետք է լինեն, հակառակ պարագայում ստացվում է, որ յուրաքանչյուր իշխանության դեպքում պետք է վեթինգ անել մշակութային գործիչներին.
«Ես չեմ կարծում, որ պետք է նվիրել երգեր, բանաստեղծություններ կենդանի մարդկանց: Մարդիկ փոփոխական են, յուրաքանչյուրս ունենք և՛ լավ, և՛ վատ կողմեր: Երեկվա հերոսը այսօր կարող է հերոս չլինել և հակառակը: Չեմ կարծում, որ արժի սրա մեջ խորանալ և վերլուծել՝ ով ինչպես է ստացել կոչում: Կա՛մ մենք որոշում ենք, որ կոչումներն ընդհանրապես վերացնում ենք, կա՛մ մենք խճճվում ենք անլուծելի հարցերի մեջ»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում