ՌԴ պատվիրակության կողմից «ռազբորկայի հարց» չի եղել. ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամների մեկնաբանությունը
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն ամփոփեց ամառային նստաշրջանը, որի ընթացքում քննարկվեց Ռուսաստանը ԵԽԽՎ վերադարձնելու բանաձևի քվեարկությունը:
Լրագրողի հարցին՝ լա՞վ անցավ ՌԴ պատվիրակության հետ «մերձեցման երեկոն», որի մասին խոսում էր պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ովքե՞ր մասնակցեցին դրան, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «ԲՀԿ քաղաքական որոշումն է եղել կողմ քվեարկել ՌԴ պատվիրակության ձայնի վերականգնմանը: Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը եղել է տեխնիկական վրիպակ, իսկ մերձեցման որևէ երեկոյի կամ ցերեկոյի չեմ մասնակցել»:
«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ ասաց, որ տեղյակ չէ «երեկոյի» մասին և խնդիր չի տեսնում նման հանդիպման մեջ: Ինչ վերաբերում է քվեարկությանը իր չմասնակցելուն, ապա Հովհաննես Իգիթյանն այսպես մեկնաբանեց. «Կար զեկույց, որը վերաբերում էր կանոնակարգի փոփոխությանը: Այն թույլ էր տալիս նախկինում պատժամիջոցների տակ գտնվող պատվիրակությունների համար վերադարձի պատնեշը հանել: Խոսքն անուղղակի է վերաբերում Ռուսաստանին: Այն մեկ դեպքի համար չէր, այն դարձել է Եվրախորհրդի կանոնակարգը»:
Նա ասաց, որ ինքը տեղում չէր, չէր քվեարկել, բայց նշեց, որ «Հայաստանը 4 ձայնով կողմ է քվեարկել»:
«Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ նշեց, որ 220 փոփոխություն էր առաջարկվել, դրանք քվեարկվում էին, ու բուն քվեարկության պահը ակնթարթային էր. կային այլ պատվիրակներ ևս, որոնք սխալմամբ էին քվեարկել:
«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանն էլ պարզաբանեց, որ ռուս գործընկերներին բացատրել են՝ տեղի ունեցածը վրիպակ է եղել:
Տ. Հայրապետյանն ասաց, որ մարմինը, որը զրկել էր Ռուսաստանին քվեարկելու իրավունքից, չուներ իրավունք նման բան անելու, ուստի այստեղ խնդիր կար:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եղել է գործընկերային պարզաբանման խնդիր, ՌԴ պատվիրակությունը պահանջ չի ներկայացրել՝ բացատրել քվեարկությունը կամ «ռազբորկայի հարց» չի եղել:
Լրագրողների հարցին՝ չեք մասնակցել քվեարկությանը, որովհետև հանդիպել էիք ուկրաինական պատվիրակության անդամների հե՞տ, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ ինքը հանդիպել է իսպանական, հոլանդական պատվիրակությունների հետ, հանդիպել է նաև ռուսական պատվիրակության անդամների հետ: «Պատվիրակության բոլոր անդամները հանդիպել են գրեթե բոլոր 47 երկրի պատգամավորների հետ»,- ասաց պատգամավորը:
Սոս Ավետիսյանն էլ հավելեց. « «Պրո»-երի խնդիր չկա, պետք է աշխատել ԵԽԽՎ յուրաքանչյուր պատվիրակի հետ»:
Տաթևիկ Հայրապետյանը նկատեց. «ԵԽԽՎ-ն չի կարող դառնալ հակառուսական կառույց: Այնտեղ չեն կարող հնչել հարցեր ու չհնչել պատասխաններ»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում