ԶԼՄ–ների վերաբերող ցանկացած նախագիծ նախ պետք է քննարկվի և համաձայնեցվի ԶԼՄ-ների և լրագրողների հետ. հայտարարություն
Հայաստանի ժուռնալիստների միության մտահոգությունները ՀՀ Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացրած մի շարք օրենքներում, այդ թվում՝ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մասին։ Ըստ նախարարության՝ նպատակն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է: Այդ մասին ասվում է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահի հայտարարությունում։
1) Նախ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախագիծը մինչ e-draft.am-ում հանրային քննարկման ներկայացնելը նախապես չի քննարկվել շահագրգիռ անձանց (ԶԼՄ-ների և լրագրողական համայնքի) հետ։ Խորապես համոզված ենք, որ զանգվածային լրատվության միջոցներին վերաբերող ցանկացած նախագիծ նախ և առաջ պետք է քննարկվի և համաձայնեցվի ԶԼՄ-ների և լրագրողների հետ։
2) Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկվող (թղթային) ԶԼՄ-ներին և որևէ կերպ չի կարգավորում այն ԶԼՄ-ների գործունեությունը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես օնլայն տիրույթում (օրինակ՝ օնլայն լրատվական կայքեր)։
3) Կարծում ենք, որ ՀՀ-ում առկա է թղթային և օնլայն ԶԼՄ-ների կարգավիճակի հավասարեցման խնդիր։ Այս կապակցությամբ մի շարք ԶԼՄ-ներ դեռևս 2016թ. հայտարարություն են տարածել առ այն, որ թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ները ներկայումս գտնվում են անհավասար մրցակցային վիճակում՝ համեմատած օնլայն ԶԼՄ-ների հետ, որոնց մի մասը գործում է անվերահսկելի դաշտում, չունի իրավական կարգավիճակ և զբաղվում է գրագողությամբ։ Ուստի ժամանակն է, որ կարգավորվի օնլայն լրատվամիջոցների դաշտը։ Ամբողջական հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.aravot.am/2016/06/02/699619/ ։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ քննարկվող նախագիծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև ևս մեկ անգամ անհավասարության նշան է դնում թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ների և օնլայն ԶԼՄ-ների միջև։
4) Կարծում ենք, որ ԶԼՄ-ների հաշվառման համակարգը պետք է լինի ավելի ճկուն, քան նախագծով առաջարկվող համակարգն է։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում