2021 թ. պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության․ Վահագն Վերմիշյան
100 օրվա իմ աշխատանքի ընթացքում բավականին լուրջ աշխատանք ենք կատարել․ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ամփոփելով իր աշխատանքային 100 օրը, ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
«Երբ ես եկա, կար արդեն վարչապետի հանձնարականը՝ աղետի գոտում տնակների հաշվարկման: Այդ աշխատանքը մեզնից շատ ուժ և եռանդ պահանջեց»,- ասաց նա:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ երկրաշարժից տուժածներին՝ շահառուներին, կատեգորիաների են բաժանել, մոտ՝ 13-ի։ «Մարդիկ կան, որ ապրում են այդ տնակներում, բայց ունեն սեփականություն: Այս գործընթացում մեր աշխատակիցների առջև դրել էի արդարության խնդիրը»,- ասաց նա:
Շահառուներին բնակարանների տրամադրման ժամկետները, ըստ նրա, դեռևս պարզ չեն, որովհետև հարցը քննարկման առարկա է:
«Նախ պետք էր պարզել, թե ովքեր են շահառուները: Կար կառավարության որոշում՝ 2008 -2020 թթ․ պետք էր 5936 ընտանիք տեղավորել բնակարաններում: 2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, և պետական բյուջեից դրա համար ծախսվել է 65 միլիարդ դրամ, 2018 թ. բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ և 60 ընտանիք: Կառավարության նիստից հետո, վարչապետի հանձնարարականով, 2020 թվականին, որպեսզի մնացած 453 ընտանիքն ապոհովվի բնակարանով, մենք ստացել ենք 3 միլիարդ դրամ՝ ամբողջ գումարը: Վերջնականապես այդ հարցը կփակվի: 2021 թվականը պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն տնակներին, որոնցում ապրում են մարդիկ, որոնք ունեն բնակարաններ, սակայն շարունակում են ապրել այնտեղ ինչ-ինչ պատճառներով, ապա ըստ Վահագն Վերմիշյանի, դրանք պետք է վերացվեն, դառնան շինանյութ, իսկ այնտեղ ապրողները շահառուներ չեն: Տնակները, ըստ նրա, քաղաքաշինական խնդիր են առաջացնում, զբաղեցնում են հանրային տարածքներ, շատ դեպքերում այգիներ, սպորտային տարածքներ և այլն:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում