Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը, հանցագործի տեղը բանտում է. վարչապետ
Առաջիկա մեր անելիքները շատ պարզ են՝ հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը, Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը, հանցագործի տեղը բանտում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Դատախազության աշխատողի եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանցագործն ազատության մեջ պետք է հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս ունենանք երախիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքները առնվազն կառավարելիության տիրույթում են»,-ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաու կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով. «Կոռուպցիայի դեմ պայքարում մեր գործունեությունը, դատախազության գործունեությունը պետք է լինի առավել արդյունավետ: Ընդ որում, կոռուպցիա ասելով մենք չպետք է հասկանանք, այսպես ասած, նախկին կամ ներկա կոռուպցիան: Կոռուպցիան կոռուպցիանէ՝ անկախ նրանից, թե դա թույլ է տրվել նախկինում գործած պաշտոնյայի նկատմամբ, թե թույլ է տրվում այսօր գործող պաշտոնյայի նկատմամբ: Այս իմաստով, մենք անցյալի ու ներկայի ճամփաբաժանի, խաչմերուկի առաջ ենք կանգնած: Ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի ամենակարեւոր առաքելությունը անցյալի բառիս նաեւ փոխաբերական իմաստով նաեւ, առաջ կարմիր լույս վառելն է եւ ապագայի առաջ կանաչ լույս վառելը»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում