Կպատժվեն բոլոր նրանք, ովքեր շնորհավորել են Սերժ Սարգսյանին
Երեկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65-ամյակն էր։ Տարբեր գործիչներ օրվա ընթացքում շնորհավորանքներով հանես եկան, իսկ երգիչ Ռազմիկ Ամյանը երգ էր նվիրել Սերժ Սարգսյանին։
Երգչի նվերը բարկացրել է գործող իշխանություններին, և օրվա ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվեց իր մտահոգությամբ․«Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի։
Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»,-գրել էր Հարությունյանը՝ ակնարկելով Ռազմիկ Ամյանին, ով Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մշակույթի վաստակավոր գործչի կոչում էր ստացել։
Նախարար Արայիկ Հարությունյանի քայլը խոսում է նոր իշխանությունների որակի մասին։ Ռազմիկ Ամյանի արվեստը իհարկը բարձր արվեստ չէ, և դա կարծում ենք` գատնիք չէր որևէ մեկի համար։ Գաղտնիք չէ նաև այն, որ նախորդ իշխանությունների օրոք տարբեր մարդկանց վաստակավորի կամ ժողովրդականի կոչումներ են շնորհվել, որոնք առաջացրել են հասարակության դժգոհությունը, բայց այս պարագայում ստացվում է իշխանությունները որոշում են պատժել միայն նրանց, ովքեր նախկինների հետ պահպանում են իրենց լավ հարաբերությունները։
Եթե վաստակավոր արտիստի կոչման մասով կային խնդիրներ, ապա ինչու՞ այդ մասին նախարարը չէր հիշում վերջին մեկ տարվա ընթացքում։ Այս ամենը նման է վրեժխնդրության և ոչ թե ոլորտի խնդիրներով մտահոգ լինելուն։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում