4000 մեքենա՝ առանց պետհամարանիշի. վարորդներին խաբել են
«Փաստ» թերթը գրում է.
«Օրեր առաջ «Փաստի» հետ զրույցում «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը մտահոգություն էր հայտնել, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել առանց պետհամարանիշների մեքենաների: Խնդիրն այն էր, որ ժամանակին մաքսատանը գործում էր ոստիկանության կետ, որտեղ ներմուծված մեքենաներին տրամադրվում էին ժամանակավոր տրանզիտ պետհամարանիշներ, որոնցով նրանք պետք է հասնեին ՃՈ հաշվառմանքննական ստորաբաժանում եւ այնտեղ ստանային իրենց օրինական պետհամարանիշը:
Սակայն մաքսատներից ոստիկանական կետերը հանել են: Մեքենաները մաքսազերծում են, սակայն տրանզիտ համարներ չեն տրամադրում: Դրա փոխարեն վարորդներին տալիս են թուղթ, որի վրա գրված է, որ մեքենայի սեփականատերը պարտավոր է սահմանված ժամկետում մաքսազերծել մեքենան:
Պեդանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ իրենց ԻՀԿ-ն ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացել է, որ այս տարվա առաջին վեց ամիսների դրությամբ մեքենաների ապահովագրություն կատարել է 50-60 հազար ավտոմեքենա, որոնցից 4000-ը՝ առանց պետհամարանիշի՝ VIN կոդի հիման վրա: «Ստացվում է, որ առանց պետհամարանիշի 4000 մեքենա երթեւեկել է կամ երթեւեկում է փողոցներով: Գուցե վարորդների մի մասն, օրենքին քաջատեղյակ լինելով, մեքենան չի շահագործել, բայց ապահովագրել է:
Բացի դա, այն մեքենաների վարորդները, որոնք ապահովագրել են դրանք առանց պետհամարանիշի, ամենայն հավանականությամբ, օրենքից տեղյակ չեն, ու նրանց մոլորության մեջ են գցել մաքսային տեսչությունից, որտեղ ասել են, որ իրենց տված թղթով կարող են վարել մեքենան, ինչը ճիշտ չէ, օրենքի խախտում է եւ ենթադրում է 200 հազար դրամ տուգանք:
Թուղթը, որում գրված է, որ վարորդը 15 օրվա ընթացքում պետք է մաքսազերծի մեքենան եւ պետհամարանիշ ստանա, որեւէ հիմք չէ ճանապարհային ոստիկանության համար: Այն բացառապես վարորդին տեղեկատվություն տրամադրելու համար է», ասում է Պեդանյանը՝ հավելելով, որ ստացվում է՝ բարձրացված խնդիրը լուծում չի ստացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում