Վահե Գրիգորյանի պահվածքը քաղաքական շանտաժի տարրեր է պարունակում
«Ժառանգություն» կուսակցության անդամների համար անհասկանալի էր Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի պահվածքը։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հունիսի 20–ին Վահե Գրիգորյանի ԱԺ-ում արած աղմկահարույց հայտարարությանը։
«Եթե նա տեսնում էր սահմանադրական այդ խնդիրները, որն իրականում սահմանադրական ճգնաժամի հիմքեր է պարունակում, ինչո՞ւ ընտրվելուց առաջ չօգտագործեց ԱԺ-ի բարձր ամբիոնը, և այդ մասին չհայտարարեց։ Այլ միայն ընտրությունից հետո, և այստեղ որոշակի նաև քաղաքական շանտաժի տարրեր էին պարունակվում։ Սակայն մենք չենք ասում, որ սրանով Սահմանադրական դատարանում և իշխանությունում չկան խնդիրներ, այնտեղ խնդիրներ կան, և այդ խնդիրները օրեցօր ջրի երես են դուրս գալիս։ Դա վերաբերում էր թե «Մարտի 1-ի» քաղաքական դատավարություններին, թե՛ ընդդիմադիր շատ քաղաքական գործիչների համար կարված քրեական գործերի։ Այս համակարգն օր առաջ պետք է փոխվի, բայց միայն պետք է փոխվի իրավական, սահմանադրական ճանապարհով»,- ասաց կուսակցության նախագահը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում այս պահին սահմանադրական ճգնաժամ չկա, բայց փոխհրաձգության խորանալու դեպքում գուցե այդ ճգնաժամն ակներև դառնա։
Կուսակցության նախագահի խոսքը շարունակելով՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը հարցադրում արեց, թե ինչու Վահե Գրիգորյանը չէր անդրադառնում ՍԴ-ում առկա խնդիրներին և միայն ընտրվելուց հետո բարձրաձայնեց. «Եթե կա խնդիր, ապա դա պետք է բարձրաձայնել ոչ թե քո ընտրվելուց հետո, շանտաժի տարրեր պարունակող ոճով, որ ես գնում եմ իբրև նախագահ, այլ բարձրաձայնել, քննարկել իրավաբանների հետ, և տալ հանգուցալուծումներ։ Խնդիրը պետք է բարձրաձայնվի անկախ քո ընտրության արդյունքից, եթե, իհարկե, քո նպատակը խնդիրը հանգուցալուծելն է։ «Ժառանգություն»-ը տեսնում է, որ համագործակցային մթնոլորտը բացառվում է, և արհեստականորեն բոլոր տեսակի հարցերը տեղափոխվում են նախկինների և ներկաների բանավեճի հարթակ»։
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորն այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։ Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլեւս Սահմանադրական դատարանի դատավոր չէ եւ չի էլ եղել այդպիսին: Ըստ պատգամավորի՝ ոստիկանությունը չպետք է թույլ տա ոչ դատավորին մուտք գործել ՍԴ–ի վարչական տարածք։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում