Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր չի կարող դրվել. նրա հրաժարականով խնդիրը չի հանգուցալուծվի
Այնքան էլ ողջունելի տարբերակ չի, որ առանց փոխհամաձայնության գալու կառավարությունը ՍԴ դատավորի երեք թեկնածուի առաջադրի: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ հիմք ընդունելով Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ ՍԴ-ում կա ընդամենը 2 դատավոր, կառավարությունն իր կողմից թեկնածուներ առաջադրի:
Արարատ Միրզոյանը նշեց, որ իր կարծիքով լավագույն լուծումն այն է, որ դատարանի ձեւավորմանը մասնակցություն ունեցող 4 մարմինները (կառավարություն, ԱԺ, ՀՀ նախագահ եւ դատավորների ընդհանուր ժողով) քննարկումներ անցկացնեն, լուծումներ գտնեն:
«Ես խոսում եմ լայն կոնսենսուսի ճանապարհով ճգնաժամի հաղթահարման մասին»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա կտրականապես չհամաձայնեց քաղաքական որոշ ուժերի դիրքորոշմանը, թե գործող իշխանությունը խնդիր է դրել զավթել ՍԴ-ում իշխանությունը. «138 տոկոսով համաձայն չեմ ձեր ձեւակերպումների հետ: Ես կարծում եմ, որ ճգնաժամն առկա է անկախ նրանից Վահե Գրիգորյանի նամակը կլիներ, թե ոչ: Ի վերջո տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր ժամանակներում տարբեր հարցեր են բարձրացնում, որոնք գրավում են հանրության ուշադրությունը, ֆիքսում են մինչ այդ եղած, բայց չնկատված խնդիրներ»:
Հարցին, թե արդյոք խնդիր է դրված, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հեռանա, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն չի կարող, որովհետեւ որեւէ մեկը՝ լինի ԱԺ-ն, նախագահը, վարչապետը, թե կառավարությունը, այդպիսի լիազորությունով օժտված չէ»:
Դիտարկմանը, թե այս իրավիճակում ՍԴ-ն չպետք է որոշումներ կայացնի, մինչեւ իրավիճակը հանգուցալուծվի՞, նա արձագանքեց. «Հանգուցալուծման մեջ մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, այդ թվում եւ առաջին հերթին Հրայր Թովմասյանը: Այստեղ իր ունեցած ավանդը կարող է անգնահատելի լինել: Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում»:
ԱԺ նախագահը նաեւ նկատեց, որ եթե անգամ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ճգնաժամը, ըստ ամենայնի, չի հանգուցալուծվի, որովհետեւ ճգնաժամը Հրայր Թովմասյանի անձով չի պայմանավորված, այլ ՍԴ-ի նկատմամբ հանրային անվստահությամբ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում