Ես չեմ կարծում, թե իմ արձագանքը կոշտ էր. Արարատ Միրզոյանը՝ ՌԴ դեսպան–Քոչարյան հանդիպման մասին
Ես չեմ կարծում, թե իմ արձագանքը կոշտ էր, բավականին գործընկերային էր: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո իր արձագանքին, որ չի ողջունում նման հանդիպումը:
«Որեւէ երկրի դեսպան իրավունք ունի անընդհատ հանդիպումներ ունենալ քաղաքական, հասարակական դաշտի ողջ սպեկտրի տարբեր ներկայացուցիչների հետ:
Ես համարում եմ, որ այն մարդը, որի մասին եղել է խոսքը, ոչ թե սովորական քաղաքական գործիչ է, այլ մարդ, որի նկատմամբ ամենածանր մեղադրանքներից մեկն է առաջդրված: Ինքն անցնում է շատ կոնկրետ քաղաքական գործով եւ այս պարագայում որեւէ երկրի դեսպանի շփումները, գուցե կոնսուլտացիաները կարող են ինչ-որ պահի մեկնաբանվել իբրեւ ոչ պատշաճ կամ ոչ հարիր: Այս կոնտեքստում ես ասել եմ, որ չեմ ողջունում դեսպանի հանդիպումը եւ հիմա էլ կարող եմ ասել նույնը»,-հայտարարեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում