«Այս գործում ճգնաժամ չի լինի». Դ. Հարությունյանը՝ Քոչարյանի գործի մասին (տեսանյութ)
Այսօր Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին, հիշեցնելով, որ Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ դատավոր Դանիելյանը նիստին իրենց առարկությունները չի լսել:
«Ցանկացած անձի պարագայում, երբ մեղադրյալը, պաշտպանվող կողմը զրկվում է խոսքի իրավունքից, արդարադատությունը դառնում է զրո: Էական չէ՝ Քոչարյանն է, թե որեւէ այլ քաղաքացի: Այնպես որ, դարձնել դատական համակարգը եւ արդարադատության իրականացումը զավեշտ, կարծում եմ, լրջագույն վնաս է մեր երկրին»,-պատասխանեց Դավիթ Հարությունյանը:
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի Վերաքննիչ դատարանի դատավորի որոշումը՝ Քոչարյանին կրկին կալանավորելու մասին, ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, քանի որ սպասվում էր ՍԴ-ի որոշումը, մինչդեռ դատավորը ՍԴ-ից, այսպես ասած՝ գործը հետ է կանչել, այսինքն՝ բեկանել է ՍԴ դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ուղարկել դատարան՝ նոր քննության, արդյո՞ք ճգնաժամ կլինի, Հարությունյանը պատասխանեց.
«Այդպիսի հարցերում երբեւէ ճգնաժամ չի լինում. միշտ կան լուծումներ, այդ ամենը սկզբունքորեն նախատեսված է թե՛ մեր սահմանադրական օրենքներով, թե՛ Սահմանադրությամբ: Այս առումով մտահոգվելու լուրջ խնդիր չկա»:
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում