Այս պահին գերադասվել է վեթինգ իրականացնել այլ գործիքակազմով, բայց մտադիր ենք վեթինգի մասին առանձին oրենք ունենալ
Այս պահին գերադասվել է վեթինգ իրականացնել այլ գործիքակազմով, բայց մտադիր ենք վեթինգի մասին առանձին օրենք ունենալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Վեթինգի գործիքակազմը, բնականաբար, ենթադրելու է մի շարք օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի, մասնավորապես, ԲԴԽ-ի կողմից և հակակոռուպցիոն մարմնի կողմից, բայց այս պահին նման քննարկում չկա»,-ասաց Մակունցը:
Հարցին, թե երեկ արդարադատության նախարարն ասել է, որ արդեն պատրաստ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում իրականացնելու վերաբերյալ նախագիծը, որն ուղարկվել է միջազգային փորձաքննության, ԱԺ-ի հետ նախապես քննարկում եղե՞լ է, Լիլիթ Մակունցն ասաց, որ ինքն անձամբ ծանոթ չէ և տեղյակ չէ, թե պետաիրավական հանձնաժողովը ծանոթ է, թե ոչ:
Հարցին, թե օրենսդիրները պատկերացնում են, թե իրենց կողմից ինչ լուծում են առաջարկում Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու համար, Մակունցն ասած, որ իրենք ծանոթանում են ՍԴ-ի կողմից իրենց ուղարկվող առաջարկներին, այնուհետև կխոսեն այդ մասին:
«Կամայական կամ քաղաքական դիրքորոշումներ այս հարցում չեն կարող լինել, պետք է հասկանալ, թե ՍԴ-ի հետ կապված ինչ խնդիր կա, որոնք են այն ուղիները որոնք մեր լիազորությունների դաշտում են և ինչ է առաջարկում մեզ ՍԴ-ն»,- ասաց Մակունցը:
Հարցին, թե եթե դատավորների մի մասի լիազորությունները դադարեցվեն վեթինգից հետո, արդյոք կադրային խնդիրներ չեն լինելու, ովքեր են փոխարինելու նրանց, Մակունցն ասաց. «Դեռ վաղ է խոսել այդ մասին:
Իսկ, թե ինչպես է ԲԴԽ-ն վեթինգի ենթարկելու դատավորներին, արդյոք հենց ԲԴԽ անդամներն էլ չպետք է վեթինգի ենթարկվեն, Մակունցն ասաց, որ ինքը մոտավոր ներկայացրել է, թե դրա իրականացումն ինչպես են պատկերացնում քաղաքական առումով, մնացածն արդեն մասնագիտական տիրույթում է:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում