Արցախի նախկին արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոն է ստացել
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի Կարեն Միրզոյանը նշանակվել հատուկ հանձնարարություններով դեսպան:
Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Կարեն Միրզոյանը Արցախի նախկին ԱԳ նախարարն է:

















































