Կառավարությունը ստացել է Վահե Գրիգորյանի նամակը. Վլադիմիր Կարապետյան
Կառավարությունը ստացել է Սահամանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի նամակն, «Ազատության»-ը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին նամակն ուսումնասիրվում է։
Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:
Երեկ, ի դեպ, հայտնի դարձավ, որ Վահե Գրիգորյանը զրկվել է Սահմանադրական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների քննության մասնակցության հնարավորությունից:
Բարձր դատարանը՝ Հրայր Թովմասյանի ստորագրությամբ աշխատակարգային որոշում է հրապարակել, ըստ որի, Վահե Գրիգորյանի մասնակցությունն այս գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այս գործերի քննությանն այլ դատարաններում:

















































