Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով
Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պխատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով Սահմանարդական դատարանի նախագահի հարցին, ասաց` Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր, և սահմանադրական նորմերի վերաբերյալ ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է:
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին, շարունակեց Սամսոնյանը, ապա տեսանք, որ նա եկավ, ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները. «Բբայց,անցել է մի քանի օր., ու տեսնում ենք` նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, ապա լուրջ խնդիրներ կունենա: Մեկ անձ չի կարող իրավունքի աղբյուր լինել, որոշել սահմանադրական նորմերը, մեկնաբանել, ու հետո դրանք դառնան պարտադիր կատարման համար»:
Գործընկերոջ ասածին հավելեց խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը` շեշտելով, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով: « ԱԺ որոշմամբ ու դրան հաջորդող իրավական ակտերով է Թովմասյնան ընտրվել ՍԴ դատավոր, ու եթե Գրիգորյանը կարծում է, որ տվյալ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, կարող է դիմել վարչական դատարան և այնտեղ վիճարկել», - ասաց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում