ՍԴ լիազորություններին տիրանալը իշխանազավթում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվայում գտնվող նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հարցրինք` ինչո՞վ է զբաղված այնտեղ։ «Դասավանդում եմ գործող դատախազներին, ուսանողներին»: Հետեւո՞ւմ եք հայաստանյան զարգացումներին։ «Շատ հպանցիկ»: Ինչո՞ւ։ «Որովհետեւ շատ ծանրաբեռնված եմ ոչ միայն գիտամանկավարժական, այլեւ իմ մասնագիտությամբ պայմանավորված այլ գործունեությամբ»:
Տեղյա՞կ եք, որ ՍԴ նոր նախագահ «ունենք»: Ծիծաղում է. «Հայաստանը ՍԴ նոր նախագահ ունի 2018-ից»: Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ՍԴ նախագահ: «Ես որեւէ մեկի հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես իմ դիրքորոշումն եմ հայտնում երեւույթի նկատմամբ. սահմանադրաիրավական տեսանկյունից այս հարցն անգամ ավելորդ եմ համարում քննարկել՝ Սահմանադրությունը հստակ ու սպառիչ կարգավորել է այս հարցը, եւ ցանկացած քննարկում խնդրո առնչությամբ համարում եմ ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթի»:
Ի՞նչ զարգացումներ եք տեսնում։ «Վստահ եմ, որ ՍԴ-ն շարունակելու է իր գործունեությունը Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված կարգով»: Բայց չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներ լինեն։
«Իշխանության գործողություններին ես չեմ անդրադառնա, սակայն կարող եմ ասել, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոչ իրավական` հակաօրինական գործընթացներ եթե ծավալվեն, հարցը կտեղափոխվի քրեաիրավական դաշտ` դրանից բխող հետեւանքներով»: Կկոնկրետացնե՞ք։ «Խնդիրն այն է, որ ՍԴ լիազորություններին տիրանալը դիտվում է իշխանությունը զավթելու եղանակ, ինչը նախատեսված է Քրօր․ 300 հոդվածով՝ որպես առանձին հանցագործություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում