Սեւանա լճից ջրի կորուստի ոչ մի կոնկրետ հաշվարկ չկա. Յոլյան
Սեւանա լճի հարցում իսկապես խնդիրներ կան, բայց ջրի կորուստի գրանցումը բավականին լուրջ խնդիր է: Հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Աուդիտորական պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱՊ նախագահ Լեւոն Յոլյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, որն առնչվում էր Սեւանա լճից բաց թողնված ջրի 60 տոկոս կորուստին վերաբերող տեղեկությանը:
Նա չբացառեց, որ այս խնդիրը կարող էր չարամտորեն առաջանալ: «Հավանաբար, կան մարդիկ, որոնք շահագրգռված են այդպիսի հաշվարկներ կատարելու հարցում»,- պարզաբանեց պաշտոնյան:
Յոլյանը հայտնեց, որ այս հարցը բարձրացվել է կառավարության առաջ, եւ այն պատշաճ կերպով իրենց տեղեկացրել է, որ տարբեր ծրագրեր են իրականացվում, եւ հետագայում բավականին լուրջ ներդրումներ կարվեն ջրի հաշվարկման մեխանիզմի բարելավման համար: «Ոմանք խոսում են 60 տոկոսի մասին, մյուսները՝ 10 տոկոսի, բայց ես անձամբ կարող եմ ասել, որ ոչ մի կոնկրետ հաշվարկ չունենք»,- ամփոփեց ԱՊ ղեկավարը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում