Գրիգոր Բեքմեզյանը ԲԴԽ նախագահ չի դառնա
«Փաստ» թերթը գրում է.
«Կարծես թե ուրվագծվում է, որ իշխանության ներսում նախնական քաղաքական որոշում է կայացվել, որ դատաիրավական համակարգում վեթթինգ իրականացվելու է ԲԴԽ-ի կողմից, իհարկե, ամբողջությամբ այն ձեւավորելուց հետո: Երեկ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ նախօրեին ԱԺ կողմից ԲԴԽ անդամ ընտրված Գրիգոր Բեքմեզյանն է դառնալու ԲԴԽ նախագահ
«Փաստի» հետ զրույցում Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ նման խոսակցություն չի եղել եւ չի էլ կարող լինել: «Առաջին՝ բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրում են ԲԴԽ անդամները, իսկ մենք դեռեւս չունենք ամբողջությամբ ձեւավորված բարձրագույն դատական խորհուրդ, եւ այդ հարցը չի քննարկվել եւ չէր էլ կարող քննարկվել:
Երկրորդ՝ ըստ օրենսդրության, հիմա ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հերթը պատկանում է դատավորների միության կողմից առաջադրված դատավոր-թեկնածուին»,ասաց Գրիգոր Բեքմեզյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում