Սերժ Սարգսյանը տեղեկություններ է հավաքում իշխանության վերաբերյալ. հույժ գաղտնի են պահում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել՝ շոշափելու հասարակական տրամադրությունները։ Գաղափարը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանինն է, որը ՀՀԿ ԳՄ վերջին նիստերից մեկում հանձնարարել է հարցում իրականացնել հասարակության շրջանում՝ հասկանալու համար, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն նոր իշխանությունների, քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ի հանդեպ։ Արդյունքները դեռ պատրաստ չեն։
ՀՀԿ-ում հույժ գաղտնի են պահում, եւ հնարավոր է արդյունքներն օգտագործեն ավելի շատ ներքին սպառման համար՝ չհրապարակեն, հատկապես՝ եթե տեսնեն, որ հարցումների արդյունքներն իրենց օգտին չեն կամ հակառակը՝ հօգուտ գործող իշխանությունների են։ Դրա համար էլ, թեպետ ներսից մեզ ասացին, որ կա նման բան, բայց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդեց, թե «ՀՀԿ-ն մշտապես հետեւում է տարբեր սոցհարցումներին, բայց սեփական սոցհարցում պատվիրելու մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում