Ինչպես տեսնում եք՝ ես աշխատանքի եմ գնում, եթե անհրաժեշտություն լինի, հայտարարություն կանեմ. Հրայր Թովմասյան
Ինչպես տեսնում եք՝ ես աշխատանքի եմ գնում: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Սահմանադրական դատարանի մոտ լրագրողներին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն՝ անդրադառնալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե ինքն է ստանձնում ՍԴ նախագահի լիազորությունները, քանի որ ՍԴ-ում այս պահին կա երկու դատավոր, որոնցից մեկն այս պահին երկրում չէ:
«Եթե անհրաժեշտություն լինի հայտարարություն կանեմ ու մամուլի հետ կհանդիպեմ, այս պահին ոչինչ չունեմ ասելու»,- հավելեց Հրայր Թովմասյանը:
ՍԴ մեկ այլ դատավոր Ալվինա Գյուլումյանն էլ լրագրողներին ասաց, որ Գրիգորյանի հայտարարությունից ոչինչ չի հասկացել: Նա նշեց, որ կհանդիպեն Վահե Գրիգորյանի հետ, և վերջինս էլ կպարզաբանի, թե ինչ նկատի ուներ:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը երեկ՝ հունիսի 20-ին, ասել էր, որ Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք։
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:
«Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը, այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորն այս օրերին բացակայում է, ես՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,-ասել էր Վահե Գրիգորյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում