Քննությունը 2008-ի մարտի 1-ին մարդկանց զոհվելու հարցում Ռոբերտ Քոչարյանի հանցակցության փաստեր չունի. փաստաբան
Քննությունը ոչ մի փաստ չունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երեւանում 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գոնե մեկ մարդու զոհվելու մեջ հանցակցության մասին։ Այս մասին ասել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունիսի 21-ի մամուլի ասուլիսում։
Ինչպես ընդգծել է փաստաբանը, դատարանի դահլիճում կամ ամբողջ երկրում չկա մեկը, որը չի կիսում զոհվածների հարազատների վիշտը։ «Մենք խորապես ցավակցում ենք։ Բայց ոչ մեկին թույլ չի տրվում այդ մարդկանց ցավն օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար։ Իրավահաջորդների բոլոր բողոքները կառուցվել են այն բանի վրա, որ Քոչարյանը մեղավոր է եւ պետք է պատասխան տա։ Եթե Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվություն կրեր գոնե մեկ դեպքով, եթե նման փաստեր, կամ գոնե դատախազությունը կամ ՀՔԾ-ն գոնե հնարավորություն ունենար ստեղծել նման փաստեր, դա հարյուր անգամ կկրկնվեր եւ կուռճացվեր։ Բայց նման փաստ գոյություն չունի։ Բոլորը պետք է հասկանան՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ գոնե մեկ մարդու զոհվելու մեջ։ Նրանք, ովքեր փորձում են զոհվածների հարազատների վիշտն ուղղորդել , ովքեր որոշել են ապրիորի, թե ով է մեղավոր, վատ են վարվում՝ խախտելով օրենքը եւ բարոյականության կանոնները»,- ընդգծել է Հայկ Ալումյանը։
Պատասխանելով գլխավոր դատախազի կողմից հնչեցված իբր Քոչարյանի որդու հաշվին խոշոր գումարների փոխանցման մասին հարցին՝ փաստաբանը նշեց, որ դատախազը շաբաթը յոթ ուրբաթ ունի, եւ նա չափազանց հաճախ է հակասում ինքն իրեն։ Իսկ ինչ վերաբերում է ըստ էության, խոսքը վերաբերում է հաշվի տեղափոխման մասին, ընդ որում՝ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ նրա որդու՝ Սեդրակի։ «Եվ կապել դա Սիլվա Համբարձումյանի հայտարարության հետ չի կարելի։ Անգամ Սիլվա Համբարձումյանը չի ասել, որ Քոչարյանին կաշառք է տվել։ Բոլոր նրանք, ովքեր կասկածվում են կաշառք ստանալու մեջ, միաձայն պնդում են, որ Քոչարյանը հանցակից չէ կաշառք ստանալու հարցում։ Եվ անգամ դատարանը ստիպված է եղել ընդունել, որ չկան նվազագույն խելամիտ կասկածանքներ»,- նշել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ մեղադրանք ստեղծողները հասկացել են, որ 300.1 հոդվածով չէին կարող ձերբակալել, զրկել անձեռնմխելիությունից, եւ կաշառք ստանալու մեղադրանքը հայտնվեց հենց այն բանի համար, որպեսզի զրկեն անձեռնմխելիությունից։ «Ոչ մի փաստ չկա, որ գոնե մի կոպեկ Սիլվա Համբարձումյանից փոխանցվել է Քոչարյանի ընտանիքին»,- ասել է փաստաբան Ալումյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում