Անշարժ գույքը կհարկվի այլ տրամաբանությամբ եւ չափանիշներով
Կառավարությունն այսօրվա՝ հունիսի 20-ի իր նիստում հավանություն տվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:
Հարցը ներկայացրեց Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ նշելով, որ սրանով ներկայումս գործող հողի հարկին եւ գույքահարկին փոխարինելու է գալիս միասնական անշարժ գույքի հարկի գաղափարը, որպես հարկման օբյեկտ սահմանելով նաեւ անշարժ գույքի բաղադրիչ համարվող հողը: Բացի այդ, անշարժ գույքի հարկման բազայի որոշման ներկայումս գործող կադաստրային արժեքից անցում է կատարվելու իրական շուկայականին մոտարկված կադաստրային արժեքին: «Այս փոփոխությունները չեն վերաբերում գյուղատնտեսական հողերին: Այս փաթեթով անշարժ գույքը դիտարկվում է երեք ձեւերով՝ հողամաս, հողամաս իր բարելավումներով, այդ թվում առանձնատներ, շինություններ, երրորդ մասով սահմանվում է բազմաբնականար շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների, հասարակակն ու արտադրական շինությունների գնահատման կարգը»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:
Նա հավելեց, որ առանձնատների մասով հստակեցվել են ճոխություն համարվող բաղադրիչները՝ լողավազաններ, թենիսի խաղահրապարակները, շվաքարանները: Սարհատ Պետրոսյանի խոսքով, այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021-ի հունվարի 1-ից:
Նա ընդգծեց, որ փաթեթով ներկայացված հողի բազային 330 հազար դրամ եւ բնակարանի բազային 700 հազար դրամ արժեքները վերաբերում են միայն առաջին ամենաթանկ գոտուն: Բազային արժեքները կվերանայվեն երեք տարին մեկ անգամ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում