Չգիտեմ՝ «Սորոս» ասելով ինչ նկատի ունեն. արդարադատության նորանշանակ նախարար
Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ստացել եմ երեկ, բնականաբար, վարչապետից։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը։
Հարցին՝ առաջարակն անկանկա՞լ է եղել, նա պատասխանեց. «Չէի ասի, որ իմ համար անակնկալ է եղել, քանի որ տեղյակ էի, որ քննարկվում է տարբեր պաշտոններ իմ տեղափոխումը»։
Դատարանի շրջափակման մասին հարցին, նորանշանակ նախարարը կարծիք հայտնեց, ոչ դա դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու գործիք չէր, այլ «նպատակ ուներ ցույց տալ իշխանության աղբյուրը»։
Բադասյանը հրաժարվեց խոսել վեթինգից, սակայն շեշտեց՝ վեթինգն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է անկախ դատական համակարգի համար. «Քանի որ ծանոթ չեմ անցումային արդարադատության ինչ գործիքակազմ է քննարկվում արդարադատության նախարարությունում, չեմ կարող ասել, իսկ վեթինգը պետք է իրականացնի Բարձրագույն դատական խորհուրդը, քանի որ դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ պետք է դա կատարվի»։
Լրագրողների դիտարկմանը, թե իրեն կապում են «Սորոսի» հետ, Բադասյանը նշեց. «Ես երեւակայական կառույցների հետ իմ երեւակայական կապերը չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ «Սորոս» ասելով ինչ նկատի ունեն»։
Ռուստամ Բադասյանը շեշտեց՝ բավարար է համարում իր աշխատանքային փորձը արդարադատության ոլորտում. «Ավելի փոքր տարիքում նաեւ մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես՝ առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր-գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո: Այնպես որ, կարծում եմ, բավական է իմ աշխատանքային փորձն արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար, որովհետեւ մասնավոր ոլորտում աշխատելով՝ ծանոթ եմ թե’ դատարանների, եւ թե’ պետական ոլորտի խնդիրներին»:
Ավելի վաղ Արտակ Զեյնալյանը հրաժարական էր ներկայացրել արդարադատության նախարարի պաշտոնից։ Ռուստամ Բադասյանը նախկինում զբաղեցնում էր ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում